ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հեռուստացույցի և սառնարանի պատերազմ

Հեռուստացույցի և սառնարանի պատերազմ
05.12.2015 | 11:24

Մի կողմից՝ պուտինամետ լրատվամիջոցների ջանքերի շնորհիվ երկրում հաստատվել է հայրենասիրական էյֆորիա, մյուս կողմից՝ տնտեսական գորշ իրականությունն է։ Սա Ռուսաստանում անվանում են «հեռուստացույցի և սառնարանի պատերազմ»։ Ո՞վ կհաղթի, ի՞նչը կազդի իշխանության մասին քաղաքացիների կարծիքների վրա՝ այս հարցին է անդրադարձել Բրիտանիայի Legatum վերլուծական կենտրոնը, որի փորձագետներ Իգոր Պոմերանցևը և Նատան Գեյմստերը վերլուծություն են հրապարակել Foreign Policy հանդեսում։ Օբյեկտիվ տվյալները վկայում են, որ Ռուսաստանում մարդիկ վատ են ապրում, բայց նրանք ավելի լավ են գնահատում իրենց երկիրը։ Բնակվելով անկում ապրող երկրում՝ մարդիկ, ըստ սոցիոլոգների, պնդում են, որ այսօր վիճակն ավելի բարվոք է, քան մեկ տարի առաջ։ Ինչպե՞ս բացատրել իրական ծանր վիճակի և լավատեսության համատեղումը։ Ի՞նչն է անկեղծ։ Պոմերանցևն ու Գեյմստերն ասում են, թե շատ առումներով, անկեղծ է թե՜ մեկը, թե՜ մյուսը։ Իր կենսամակարդակի գնահատականն ունի ոչ պակաս նշանակություն, քան կենսամակարդակի իրական պայմանները։
Ամերիկայում մարդիկ վհատված են, թեպետ օբյեկտիվորեն գործերը վատ չեն, Ռուսաստանում հակառակն է, օբյեկտիվորեն ամեն ինչ վատանում է, բայց արտաքին ասպարեզում Վլադիմիր Պուտինի կոշտ դիրքորոշումը և արդիական, արդյունավետ քարոզչությունը մարդկանց ուշադրությունը շեղում է օրըստօրե վատացող կենսամակարդակի խնդրից։
Պոմերանցևի և Գեյմստերի կարծիքով, «միայն կարճ ժամանակով է հնարավոր պահպանել իրականության ու դրա ընկալման մեծ տարբերությունը»։
Ռուսաստանում հայրենասիրական տրամադրություններ են, Կրեմլն ունի աննախադեպ բարձր վարկանիշ, սակայն 2013-2014-ին երկրից կապիտալի արտահոսքը կրկնապատկվել է ու 61 միլիարդ դոլարից հասել է 151,5 միլիարդի։
«Այնքան էլ հայրենասիրական կեցվածք չէ»՝ փաստում են Legatum-ի փորձագետները։ «Հեռուստացույցը, կարծես թե, սառնարանից հզոր է։ Պուտինին կարելի է համեմատել ցլամարտիկի հետ, որի ձեռքում է թիկնոցը` պրոպագանդան, և նա պաշտպանվում է իրականության ցլից»,- նշում են Legatum-ի փորձագետները և հավելում. «Առայժմ հաջողվում է, բայց ինչքա՞ն հայրենասիրական և ռազմական հաղթանակներ են պետք ցլին պատկառելի հեռավորության վրա պահելու համար»։

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ